Պեկինը չպետք է թույլ տա իր ռազմական արտադրանքն արտահանել Ռուսաստան. Մեծ Բրիտանիայի պահանջը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին իր չինացի գործընկեր Վան Յիին ասել է, որ Պեկինը չպետք է թույլ տա իր ռազմական արտադրանքն արտահանել Ռուսաստան։ Այս մասին ասվում է Պեկինում նախարարների հանդիպման արդյունքներով ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Միացյալ Թագավորությունը և Չինաստանը ընդհանուր շահ ունեն խաղաղության և պատերազմի դադարեցման հարցում: Չինաստանի կողմից ռուսական ռազմարդյունաբերական համալիրին սարքավորումներ մատակարարելը կարող է հանգեցնել նրան, որ Չինաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ գնալով կվատանան», - ասվում է փաստաթղթում: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նաև կոչ է արել Վան Յիին «ձեռնարկել բոլոր միջոցները մատակարարումների հետ կապված իրավիճակը կարգավորելու համար»:
Չինաստան կատարած այցի ընթացքում բրիտանացի նախարարը հայտարարել է նաև Լոնդոնի և Պեկինի միջև երկկողմ շփումների ակտիվացման անհրաժեշտության մասին։
Նախկինում Չինաստանի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր Չինաստանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին։ Պեկինը նաև նշել է, որ ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և առևտրային համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...