ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին․ կան տուժածներ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի մոտակա դաշտում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Մ․-ն (ծնված 2022 թ․), Ա․ Մ․-ն (ծնված 1991 թ․), Տ․ Պ․-ն (ծնված 1989 թ․) և Գ․ Ա․-ն (ծնված 1991 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Կ․ Ա․-ին (ծնված 1962 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:


Նմանատիպ հոդվածներ
Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. վարչական շրջանները հոսանքազրկված են
Երևան ՀԷկ-ում հրդեհ է բռնկվել։ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները հոսանքազրկված են։ Հոսանքազրկել ենք, որպեսիհրդեհի տար...
«ԴՈՄՈՒՍ»-ը` խոշոր հրդեհի մասին
Իսակովի պողոտայի «ԴՈՄՈՒՍ» խանութ-սրահում տեղի ունեցած հրդեհի մասինՍույն թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 12:55-ի սահմաններո...
Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում
Հոկտեմբերի 3-ին՝ գիշերը, «ձախ սրունքի հրազենային վնասվածքով» Արարատի հիվանդանոց տղամարդու են տեղափոխել։ArmLur.am-ին հասա...
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Էլազըղի քաղաքի Սիվրիջե շրջանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է թուրքական «...