«Վտանգ կա, որ տարածաշրջանը կվերածի պատերազմի գոտու». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է այն ռիսկի մասին, որ Իսրայելի աճող ագրեսիան տարածաշրջանը կվերածի համապարփակ պատերազմական գոտու։ Էրդողանն այս մասին խոսել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպմանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-իրաքյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձություններ։ Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում հոկտեմբերի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները բարենպաստ լինեն»,-հաղորդում են նախագահի գրասենյակից:
«Նախագահ Էրդողանն ասել է՝ վտանգ կա, որ Իսրայելի աճող ագրեսիան տարածաշրջանը կվերածի համապարփակ պատերազմի գոտու: Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ամբողջ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը և գնահատում է իրաքյան ջանքերը՝ երկիրը հակամարտությունից զերծ պահելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ Սրբազանն այսօր գնալու է ԱԺ. ինչ է սպասվում. ArmLur
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանն այսօր գնալու է ԱԺ:Նա կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումնե...
Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել
Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.«Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարթակներո...
Անդրանիկ Քոչարյանը` զորամասերում ինքնասպանության դեպքերի մասին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում կանցկացվի Զինված ուժե...
Հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում: Ել...