ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչպե՞ս եք վերաբերում քաղաքական անցյալ ունեցող դատավորներին». Քոչարյանը՝ դատախազին
«Որպես գլխավոր դատախազ, իրավաբան, ինչպե՞ս եք վերաբերվում այն գործերին, որոնք դատարանում ներկայացնում եք որպես կողմ, որտեղ կողմերը պետք է ունենան հավասարություն, այն դեպքում, երբ դատավորներն ունենում են քաղաքական անցյալ: Դատախազությունում կա՞ քննարկում այդ հարցի շուրջ, թե ինչ մոտեցում պետք է որդեգրեք այդ դեպքում»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այս հարցն ուղղեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Հայաստանում հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
«Դատավորի մասով, երբ մի դեպքում ինչ-որ կապ են տեսնում, կոնկրետ դրա հետ կապված գործողություններ են անում, որովհետև իրենց դա ձեռնտու է լինում այդ ժամանակ, ուրիշ դեպքերում, երբ շատ ավելի հստակ կապ է լինում ի վնաս մյուս կողմի և հօգուտ դատախազության, այդտեղ չտեսնելու են տալիս, նորմալ են դա համարում ու ոչինչ չի արվում»,- նշեց պատգամավորը:
Վարդապետյանը հակադարձեց. «Ես ենթադրում եմ՝ կարող ենք ավելի կոնկրետ ասել՝ որ դատավարության հետ է կապված ձեր հարցադրումը… Ձեր հետևությունը, թե դատախազությունը կողմ է երկակի ստանդարտների, չի հիմնավորվում»: «Ընդհանուր դիրքորոշում եմ ուզում իմանալ»,- արձագանքեց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումից
Կազանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե լինի առաջարկ մենք դրական չենք արձագանքի. Արարատ Միրզոյան
«3+3»-ը տարածաշրջանային խորհրդակցական հարթակ է եւ մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ մենք կարեւորում ենք հարեւանների հետ հարա...
Անդրանիկ Քոչարյանը` զորամասերում ինքնասպանության դեպքերի մասին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում կանցկացվի Զինված ուժե...
Հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում: Ել...