Միրզոյանը կմեկնի Թուրքիա. ԱԳՆ-ի արձագանքը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը, Auroranews-ին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ասել էր, որ Թուրքիան շարունակում է խորհրդակցությունները տարածաշրջանային երկրների հետ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով՝ նկատի ունենալով «3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.):
«Մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կհյուրընկալենք այս հարթակի երրորդ հանդիպումը, որը տարածաշրջանին տեր լինելու վառ օրինակ է և նպատակ ունի Հարավային Կովկասում հաստատել խաղաղություն, կայունություն և համագործակցություն: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները», - ասել է նա:
«3+3» ձևաչափով նախորդ հանդիպումը կայացել էր Թեհրանում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի առաջարկը Ալիևին. Խանդանյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպու...
Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն. ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «3+3» հարթակի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում կընդունի Հայաստանի...
ՀՀ սահմանապահները` Թուրքիայի և Իրանի սահմանին. հայտարարություն
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախ...
Հայաստանը պատրաստ է այս ամիս ստորագրել խաղաղության պայմանագիրը
Հայաստանը պատրաստ է արդեն այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փ...