Մբապպեն մեղադրվում է բռնաբարության մեջ
Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի դեմ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում բռնաբարության մեղադրանքով, հաղորդում է TV4 Nyheterna-ն:
Հայցվորը՝ կինը, դիմել է բժշկական օգնության և մատնանշել հայտնի ֆուտբոլիստին։
«Ռեալի» ֆուտբոլիստն անցած շաբաթ կարճատև այց է կատարել Շվեդիա: Ստոկհոլմում երկու օր անցկացնելուց հետո նա ուրբաթ կեսօրին լքել է երկիրը մասնավոր ինքնաթիռով:
Շաբաթ օրը կինը դիմել է բռնաբարության զոհերի հիվանդանոցային բաժանմունքի օգնությանը և հայտնել, որ Մբապեի կողմից սեռական բռնության է ենթարկվել:
Ենթադրյալ հանցագործության վայր է դարձել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցը, որտեղ Մբապեն ապրում էր իր ծանոթների հետ: Դեպքի վայրում ոստիկանությունը ստուգում է անցկացրել։
Ոստիկանությունը հրաժարվել է այս կապակցությամբ մեկնաբանություններ տալ։ Կիլիան Մբապպեն հերքում է ամեն ինչ և պնդում, որ լուրը կեղծ է։