ԱԱԾ աշխատակիցները չեն ահաբեկել երեխաներին․ Արմեն Աբազյան
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իրականացված գործողությունների հետ կապված ԱԱԾ-ում ուսումնասիրություն է իրականացվում։ Այս մասին խորհրդարանոմ տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
Նա նաև պնդել է, որ իրենց գործողություններով ծառայության աշխատակիցները չեն ահաբեկել երեխաներին։
«Համացանցում ներկայացված իրավիճակը, երբ որ ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված են և ահաբեկել են այդ թվում նաև երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա», - նշել է Աբազյանը։
ԱԱԾ տնօրենը նաև հավելել է, որ ԱԱԾ գործողությունները մյուս ուղղություններով պարզաբանելու համար իրականցվում է համապատասխան ուսումնասիրություն՝ առանց այլ մանրամասների։
Հիշեցնենք` օրերս մեծ աղմուկ բարձրացավ այս դպրոցի շուրջ։ Հոկտեմբերի 10-ին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում անչափահասների ներկայությամբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման էին ենթարկել ուսուցչին, ապա հայտնի դարձավ, որ շղթայված ձեռքերով դպրոցից դուրս բերված ուսուցիչը կալանավորվել է: Վերջինս մեղադրվում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Անառակաբարո արարք». ինչ հոդվածով է ձերբակալվել թիվ 20 դպրոցնի աշխատակիցը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան...
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Երևանի դպրոցներից մեկում
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամ...
Հայտնի է՝ մետրոպոլիտենը երբ ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից
Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից։Դա պայմ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցում գրառում է արել։ ««...