Մենք պետք է պատրաստ լինենք դրան․ Պեսկով
Գերմանական հետախուզության այն դատողությունները, թե ՌԴ-ն կարող է տասնամյակի հորիզոնում վտանգ ներկայացնել՝ սպառնալով հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, անտրամաբանական և անարդար են, հատկապես դաշինքի՝ դեպի ռուսական սահմաններ ընդլայնման բոլոր ալիքներից հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Գերմանիայի խորհրդարանում Գերմանիայի հետախուզության ղեկավար Բրունո Կալյայի հայտարարությունը։
«Մենք բոլորս մանրամասն գիտենք ՆԱՏՕ-ի ընդլայնման բոլոր ալիքները և բոլոր այն քայլերը, երբ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը մոտենում էր Ռուսաստանի Դաշնության սահմաններին։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Այստեղ հստակ պատկերացում կա, թե ով ում է վտանգ ներկայացնում», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը:
«Այստեղ խոսել այն մասին, որ հենց ռուսական զինված ուժերն են ինչ-որ մեկի համար վտանգ ներկայացնում, բացարձակապես սխալ է, անտրամաբանական է, իսկ գլխավորը՝ հակասում է պատմության ողջ ընթացքին, որը հանգեցրել է այն առճակատման, որն այժմ մենք բոլորս միասին ենք ապրում», - հավելել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվից հնչած հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությա...
Ինչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ մանրամասներ
2020-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործը...
Freedom House-ի կոչը՝ Հայաստանի կառավարությանը
Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց «Միջամտություններ 2024 թվականին ԵԱՀԿ Վարշա...