Ինչ է փոխանցել Իրանն ԱՄՆ-ին երրորդ երկրի միջոցով
Իրանը երրորդ երկրի միջոցով փոխանցել է ԱՄՆ-ին, որ պատասխան չի տա որոշակի թիրախների վրա սահմանափակ իսրայելական հարձակման դեպքում։ Այս մասին հայտնում է Իսրայելի Kan պետական հեռուստատեսությունը։
Ընդգծվում է, որ նման ուղերձը տարբերվում է Թեհրանի մյուս հայտարարություններից, որտեղ Իսրայելին ավելի ցավոտ պատասխան են խոստացել, քան զանգվածային հրթիռակոծումը:
Հոկտեմբերի 1-ին Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ բալիստիկ հրթիռներով հարձակվեց Իսրայելի վրա։ Ընդհանուր առմամբ, դրանց մեծ մասը հաջողվել է որսալ։ Հրթիռակոծման պատճառ է դարձել Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման օբյեկտների ոչնչացումը:
Հոկտեմբերի 9-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պատմել է, որ իր երկիրը պատրաստվում է անսպասելի հարված հասցնել Իրանին: Ինչպես նա ասել է, պատասխան հրետակոծությունը կլինի «չափազանց ճշգրիտ» և կործանարար։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվից հնչած հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությա...
Freedom House-ի կոչը՝ Հայաստանի կառավարությանը
Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց «Միջամտություններ 2024 թվականին ԵԱՀԿ Վարշա...
Այդպես լիներ՝ պետք է բոլորս դանակն առնենք՝ Աղազարյանին դանակահարենք․ Քոչարյան
Երեկ տեղի ունեցած անախորժության փոքր կտորը լրատվամիջոցները վերցրեցին և այդ 7 ժամվա միջից առանձնացրեցին՝ մեր հասարակությա...