Հայտնի է, թե ինչ «անակնկալ» է պատրաստում Օրբանն Ուկրաինայի համար․ ԶԼՄ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի համար ծրագիր է մշակել, թե ինչպես հրաժարվել Ուկրաինային օգնությունից։ Այս մասին գրում է Politico-ն:
«Օրբանը մի միջոց է մտածել, որպեսզի, Սպիտակ տանը նոյեմբերին հաջողությամբ ընտրվելու դեպքում, Թրամփին թույլ տա դուրս գալ 50 միլիարդ դոլարի վարկից, որն ԱՄՆ-ը, Եվրամիությունը և G7-ի առաջնորդներն առաջարկել են Ուկրաինային»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում նշվում է, որ դա թույլ կտա ամերիկացի քաղաքական գործչին Հանրապետական ընտրողներին ասել, որ ընտրվելու դեպքում Կիևին այլևս ոչ մի ցենտ չի տա:
Պարբերականը գրում է, որ եթե Բրյուսելն ու Վաշինգտոնը համատեղ վարկ հատկացնեն, Թրամփը ստիպված կլինի երկար տարիներ սպասարկել այն: Բայց եթե դա հաստատեն առանց ԱՄՆ-ի մասնակցության, Թրամփը նման պարտավորություններ չի ունենա։
G7-ի համաձայնագրով՝ 50 միլիարդ դոլարի ամբողջ գումարը պետք է մարել սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթի հաշվին, որոնց մեծ մասը պահվում է ԵՄ-ում:
Սպիտակ տունն ի սկզբանե իր մասնակցությունը նախագծին կախվածության մեջ է դրել ԵՄ պատժամիջոցների ռեժիմի փոփոխություններից՝ պահանջելով, որ Եվրոպայում ռուսական ակտիվները սառեցված մնան առնվազն երեք տարի: Ավելի ուշ Հունգարիան վետո դրեց այդ ծրագրի վրա և պնդեց, որ պատժամիջոցները երկարաձգվեն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Դա ստիպեց Եվրահանձնաժողովին առաջարկել այլընտրանքային ծրագիր՝ դաշինքի ընդհանուր բյուջեից մինչև 35 միլիարդ եվրո ներգրավելու համար, լուծում, որը պահանջում է ԵՄ անդամ երկրների մեծամասնության աջակցությունը: Եթե ԱՄՆ-ն միանա ծրագրին, ապա ԵՄ-ի վճարած գումարը կարող է նվազել։ Արևմտյան պաշտոնյաների խոսքով՝ ամերիկյան կառավարությունը քննարկում է տարբեր չափերի գումարներ, այդ թվում՝ հինգ միլիարդ դոլարի ներդրման հնարավորությունը, որը համարժեք է ԱՄՆ -ում սառեցված ռուսական ակտիվներին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվից հնչած հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությա...
Ինչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ մանրամասներ
2020-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործը...
Երբ անվտանգություն ասելով հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի․ Փաշինյան
Մեր իրականության մեջ ընդհանրապես անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բան...