44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել․ Քուրթուլմուշ
Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, այդ առումով Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները, Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծեն թյուրքական աշխարհի և թյուրքալեզու երկրների համար», - ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի ԱԺ խոսնակն էլ իր հերթին նշել է, որ երկու եղբայրական երկրները բոլոր հարցերում հանդես են գալիս ընդհանուր դիրքորոշմամբ, այդ թվում՝ աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում:
Զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրները իբր հանդես են գալիս «տարածաշրջանում խաղաղության և համագործակցության օգտին»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվից հնչած հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությա...
Freedom House-ի կոչը՝ Հայաստանի կառավարությանը
Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց «Միջամտություններ 2024 թվականին ԵԱՀԿ Վարշա...
Այդպես լիներ՝ պետք է բոլորս դանակն առնենք՝ Աղազարյանին դանակահարենք․ Քոչարյան
Երեկ տեղի ունեցած անախորժության փոքր կտորը լրատվամիջոցները վերցրեցին և այդ 7 ժամվա միջից առանձնացրեցին՝ մեր հասարակությա...