Նեթանյահուն պահանջ է ներկայացրել Գուտերեշին
Իսրայելի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջև լարվածությունը հարավային Լիբանանում շարունակում է սրվել, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել UNIFIL-ի (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերը, որոնք տեղակայված են Լիբանանի հարավում՝ Իսրայելի հետ սահմանին՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1978 թվականի մարտի 19-ի թիվ 425 բանաձևի) զինվորներին դուրս բերել մարտական տարածքներից:
Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ նա ասել է.«Ժամանակն է, որ դուրս բերեք UNIFIL-ը «Հեզբոլլահ»-ի հենակետերից և մարտական գործողությունների տարածքներից: Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս խնդրել է դա և ստացել մերժումներ, որոնց նպատակն է «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչներին կենդանի վահան ապահովելը: Պարոն գլխավոր քարտուղար, UNIFIL-ի ուժերին հեռացրե՛ք վտանգից։ Դա պետք է արվի հենց հիմա, անհապաղ: UNIFIL-ի զինվորներին տարհանելուց ձեր հրաժարումը նրանց դարձնում է «Հեզբոլլահ»-ի պատանդ»։
Նշենք, որ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով վնասվածքներ են ստացել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ներկայացուցիչները:
Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը: Ստորագրած երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելությանը՝ հարավային Լիբանանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար: Լեհաստանի նախաձեռնած համատեղ հայտարարության մեջ դատապարտվել են խաղաղապահների վրա հարձակումների միջադեպերը և նշվել, որ նման գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն և համարժեք հետաքննվեն:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ապօրինի կալանավորվածների կալանքը երկարաձգվել է
Բաքվի կողմից ապօրինի կալանավորված՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԳ...
Անդրանիկ Քոչարյանը` զորամասերում ինքնասպանության դեպքերի մասին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում կանցկացվի Զինված ուժե...
Հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում: Ել...
Բագրատ Սրբազանն այսօր գնալու է ԱԺ. ինչ է սպասվում. ArmLur
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանն այսօր գնալու է ԱԺ:Նա կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումնե...