ՆԱՏՕ-ի որ սխալն է հանգեցրել Ուկրաինայում հակամարտության
Ներկայիս իրավիճակը կարող էր չլինել, եթե ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ քննարկեր 2021 թվականին անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագիծը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
«Ես հիշում եմ այդ օրերը։ Կարծում եմ, այն, ինչ այն ժամանակ պակասում էր, լուրջ քննարկումն էր», – ասել է Սիյարտոն։
Նա նշել է, որ միշտ հավատում է բանավեճին և երկխոսությանը։
«Ցավոք, այդ քննարկումը տեղի չունեցավ։ Դրանից անցել է գրեթե երեք տարի: Եվ միգուցե այն, ինչ ես հիմա ասում եմ, իմաստ չունի, բայց ես կցանկանայի, որ այդ երկխոսությունները կայանային: Քանի որ, եթե դրանք կայանային, մենք, հնարավոր է, չհայտնվեինք ներկա իրավիճակում», - ընդգծել է նա։
2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը, իսկ հունվարի 26-ին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն այդ առաջարկների գրավոր պատասխանները փոխանցեցին Մոսկվային։ ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծում Ռուսաստանն առաջարկել է բացառել դաշինքի հետագա ընդլայնումը եւ դրան Ուկրաինայի միացումը, հրաժարվել ռազմական գործունեությունից Ուկրաինայի եւ Արեւելյան Եվրոպայի, Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրներում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Ինչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ մանրամասներ
2020-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործը...
Երբ անվտանգություն ասելով հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի․ Փաշինյան
Մեր իրականության մեջ ընդհանրապես անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բան...
«Քանի՞ օրենք են խմբակային բռնաբարել»․ Չախոյանի պատասխանը՝ Քոչարյանին
Դատարանում օրենք բռնաբարելուց խոսող Քոչարյանը քանի օրենք է բռնաբարել հունական կղզում ավելի քան 3 մլն դոլարով տուն գնելու...