Մենք այդ ամենի մասին գիտենք և պարապ չենք նստում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի հետախուզությունը վերահսկողության տակ է պահում Թուրքիայի դեմ Իսրայելի բոլոր նախկին և հավանական ապագա քայլերը:
«Իսրայելական ագրեսիան չի կարելի անտեսել։ Ներկայումս մեր հետախուզության օգնությամբ մենք, բնականաբար, վերահսկողության տակ ենք պահում բոլոր այն քայլերը, որոնք Իսրայելը ձեռնարկել է ավելի վաղ կամ կարող է անել Թուրքիայի նկատմամբ հետագայում։ Իսրայելը թիրախավորում է ոչ միայն Պաղեստինի և Լիբանանի կայունությունը, որոնց վրա հարձակվում է, այլև փորձում է կրակը տարածել ամբողջ տարածաշրջանում: Մենք այդ ամենի մասին գիտենք և պարապ չենք նստում։ Եվ, իհարկե, մեր կառավարությունը ջանքեր է գործադրում մեր հասարակությանը սպառնացող բոլոր տեսակի ռիսկերը բացահայտելու և վերացնելու ուղղությամբ», - ասել Է Էրդողանը Սերբիայից վերադառնալուց հետո՝ մեկնաբանելով Սիրիայի նկատմամբ Իսրայելի սպառնալիքի մասին հարցը։
Թուրքիայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել բրիտանացի երաժիշտ Ռոջեր Ուոթերսին եւ Հունաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Յանիս Վարուֆակիսին Գազայի հատվածի վերաբերյալ իրենց հնչեցրած դիրքորոշման համար:
«Գազայի ցեղասպանությունը տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ և դարձավ մարդկության պատմական խայտառակություններից մեկը։ Մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ օրենքի և դիվանագիտության հիման վրա, որպեսզի Իսրայելին պատասխանատվության ենթարկենք ցեղասպանության համար», - հավելել Է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Ինչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ մանրամասներ
2020-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործը...
Երբ անվտանգություն ասելով հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի․ Փաշինյան
Մեր իրականության մեջ ընդհանրապես անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բան...
Հրաժարական հրաժարականի հետևից
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության մամու...