Իրանն ակտիվորեն մահափորձ է պլանավորում․ Politico
Իրանը, իբր, «ակտիվորեն մահափորձ է պլանավորում» Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ հետախուզական հանրությունը կարծում է, որ Իրանի կողմից Թրամփի և նրա վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սպառնալիքը «զգալիորեն աճել է» վերջին ամիսներին:
«Հետախուզական հանրությունը կարծում է, որ Իրանը շարունակում է ակտիվորեն ծրագրել գործողություններ ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Թրամփի դեմ՝ որպես վրեժ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար», - պարբերականը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքը:
Պարբերականը նշել է, որ 2023 թվականի հունվարին Իրանը պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 50 ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախկին նախագահ Մարկ Միլիի դեմ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Սոլեյմանիի սպանության մեջ նրանց ենթադրյալ դերի համար։ Նա զոհվել Է 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Ինչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ մանրամասներ
2020-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործը...
Երբ անվտանգություն ասելով հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի․ Փաշինյան
Մեր իրականության մեջ ընդհանրապես անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բան...
Հրաժարական հրաժարականի հետևից
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության մամու...