ԱՄՆ-ից հերքում են պաշտոնական Բաքվի պնդումները
ԱՄՆ նախագահի կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան հերքել է պաշտոնական Բաքվի պնդումները, թե մի խումբ կոնգրեսականների նամակը, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների դեմ, գրված է Պետդեպարտամենտում:
Երեկ Բաքվում, լրագրողների հետ զրույցում, ամերիկացի պաշտոնյան նշել է՝ պնդումները, թե ԱՄՆ գործադիր իշխանությունը վերահսկում է Կապիտոլիումի գործողություններն, իրականությանը չեն համապատասխանում։
Պոդեստան, սակայն, չի հստակեցրել՝ որն է պաշտոնական Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը։
«Նամակն արտացոլում է նրանց (կոնգրեսականների) մտահոգությունը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ։ Այդ ամենն իրենց անձնական, անկախ հայացքներն են։ Նրանք ենթակա չեն պետքարտուղարի կամ գործադիր իշխանության որևէ այլ ազդեցության», - ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ, ասել է Ջոն Պոդեստան։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանում մարդու իրավունքների թեման «պարբերաբար քննարկվում է Վաշինգտոնի և Բաքվի միջև», այդ թվում՝ երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։
Ըստ նրա՝ Ալիևի վարչակազմը Վաշինգտոնին խոստացել է կատարել «մարդու իրավունքների և մամուլի ազատության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները»։
«Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կկատարեն այդ խոստումները», - հայտարարել են ամերիկյան կողմից։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել էր Միացյալ Նահանգներին, մասնավորապես, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայտարարելով, թե իրեն տեղեկացրել են, որ 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են Ամերիկյան կառավարությանն՝ Ադրբեջանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով։ «Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միևնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը», - ասել էր Ալիևը։
Ալիևի հայտարարությունից օրեր անց հաղորդվեց, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի 43 պատգամավորները նամակ են հղել Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ծրագրերը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Ինչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ մանրամասներ
2020-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործը...
Երբ անվտանգություն ասելով հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի․ Փաշինյան
Մեր իրականության մեջ ընդհանրապես անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բան...
Հրաժարական հրաժարականի հետևից
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության մամու...