Ուկրաինայի ԱԳՆ-ից մեկնաբանել են հրադադարի մասին լուրերը
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է Արևմուտքի երաշխիքների դիմաց կրակի դադարեցման պատրաստակամության մասին պնդումները: Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության տելեգրամյան ալիքում։
«Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքում է արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներում հնչեցրած մանիպուլյատիվ պնդումները, թե իբր Ուկրաինան պատրաստ է զիջումների սեփական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում են Ուկրաինայի ԱԳՆ-ից, հակամարտության լուծման միակ հնարավոր ճանապարհը «եղել և մնում է Կիևի խաղաղության բանաձևը»:
Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը հուլիսից աշխատում է այսպես կոչված «խաղաղության բանաձևի» վրա, որի կազմումը նախատեսվում է ավարտել նոյեմբերին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Հրաժարական հրաժարականի հետևից
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության մամու...
Երբ անվտանգություն ասելով հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի․ Փաշինյան
Մեր իրականության մեջ ընդհանրապես անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բան...
«Քանի՞ օրենք են խմբակային բռնաբարել»․ Չախոյանի պատասխանը՝ Քոչարյանին
Դատարանում օրենք բռնաբարելուց խոսող Քոչարյանը քանի օրենք է բռնաբարել հունական կղզում ավելի քան 3 մլն դոլարով տուն գնելու...