Ռոբերտ Քոչարյանը խոսել է Բագրատ Սրբազանի մասին
Չկա մեղադրանք, չկա հոդված, այս գործն այս վիճակում գցել են առաջին պատահած դատարանի գրպանը։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հեը զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն` իր դեմ վերաբացված գործի մասին։
Նրա խոսքով՝ օրինական լուծում այս վիճակից պարզապես չկա։
«Հրանտ Թովմասյանին չեն թույլատրել մասնակցել այդ գործի քվեարկությանը, որովհետև իմ փաստաբան Արամ Օրբելյանի հետ քավոր–սնկիկներ են, իսկ որ դատավորներից մեկը Սասուն Խաչատրյանի եղբայրն է, դա չի խանգարում»,–նշել է նա։
Ըստ Քոչարյանի՝ եթե դատավորը ունենա բավարար համարձակություն, ուղղակի կկարճի գործը։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանը, թե նախկին նախագահների ստվերն է խանգարում Բագրատ Սրբազանին։
Նա նշել է․ «Բագրատ սրբազանին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Բնածին առաջնորդին ոչ մի ստվեր չի կարող խանգարել, մեծ մարդն ունի մեծ ստվեր, փոքր մարդը` փոքր ստվեր»։
«Սրբազան շարժմանը ֆինանսական աջակցություն, ո՛չ, չի եղել։ Մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի և խմբակցության գնահատականը։ Դրանից բացի որևէ աջակցություն չի եղել։ Սրբազանը նման կարգի աջակցության համար չի էլ դիմել»,–ասել է Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Հրաժարական հրաժարականի հետևից
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության մամու...
Երբ անվտանգություն ասելով հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի․ Փաշինյան
Մեր իրականության մեջ ընդհանրապես անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բան...
«Քանի՞ օրենք են խմբակային բռնաբարել»․ Չախոյանի պատասխանը՝ Քոչարյանին
Դատարանում օրենք բռնաբարելուց խոսող Քոչարյանը քանի օրենք է բռնաբարել հունական կղզում ավելի քան 3 մլն դոլարով տուն գնելու...