Ռոբերտ Քոչարյանը դատարանում է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում է:
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նրա և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը:
Նիստի սկզբում Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ինքը ծանուցվել է որպես մեղադրյալ, խնդրեց պարզաբանել, թե ինչ հոդվածով է ինքը մեղադրվում: Նրա խոսքոբ` եկել է դատարան` բարի կամք դրսևորելով:
«Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության, կարող էի ընդհանրապես չգալ։ Եկել եմ մեկ նպատակով՝ ցույց տալու, որ չմտածեն՝ վախեցել եմ դատարան գալուց։ Ի վերջո, քանի տարի է՝ դատարաններ հետ շփվում եմ։ Կարող էի գալ ու նստել ոչ թե այստեղ, այլ՝ այնտեղ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը դատարանում ունեցած ելույթում։
Այնուհետև Քոչարյանը դուրս եկավ մեղադրյալների համար հատկացված վայրից և նստեց դահլիճում, որդու՝ Լևոն Քոչարյանի կողքին. «Ես դեռ լքում եմ ոչ թե դահլիճը, այլ՝ այս մասը»։
Նշենք նաև, որ մինչ դատավարության մեկնարկը լրագրողների հարցին, թե մտավախություն չունի՞, որ կրկին կկալանավորվի, Քոչարյանը պատասխանել է. «Կապրենք, կտեսնենք»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Հրաժարական հրաժարականի հետևից
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության...
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Այս մասին...
«Քանի՞ օրենք են խմբակային բռնաբարել»․ Չախոյանի պատասխանը՝ Քոչարյանին
Դատարանում օրենք բռնաբարելուց խոսող Քոչարյանը քանի օրենք է բռնաբարել հունական կղզում ավելի քան 3 մլն դոլարով տուն գնելու...