Արցախից բռնի տեղահանված քանի անձ է ստացել ՀՀ քաղաքացիություն
Արցախից բռնի տեղահանված 3431 անձ, հոկտեմբերի 10-ի դրությամբ, ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին ասել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը։
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, հոկտեմբերի 10-ի տվյալներով, դիմել է 5409 անձ։ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արցախից բռնի տեղահանված 3431 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։
Սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել էր 4918 անձ, նրանցից 3226 անձ ստացել էր ՀՀ քաղաքացիություն։ Վերջին երկու շաբաթում դիմումների թիվն ավելացել է 491-ով, ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվը՝ 203-ով։