Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև գաղտնի հանդիպում է՞ տեղի ունեցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկովյան այցի ընթացքից ու ՀՀ իշխանությունների հրապարակային դիրքորոշումներից տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դեմարշ է արել ՌԴ-ի դեմ. նախ՝ Հայաստանը չմիացավ ԱՊՀ պետությունների փոխարտգործնախարարների հավաքում ընդունված երկու հայտարարություններին։ Երկրորդ՝ Փաշինյանն ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ իր ելույթում գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ որևէ փաստաթղթով նախատեսված չէ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը հանձնել երրորդ երկրի՝ նկատի ունենալով, որ ռուսները թող հույսեր չփայփայեն: Այստեղ «քարը» դեպի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է: Կան նաև լուրեր, որ հենց Փաշինյանն է մերժել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան ֆորմատով հանդիպումը։
Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը, հիշեցնենք, ասել էր, որ Մոսկվան մտադրություն է ունեցել հոկտեմբերի 8-ին եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց «մեկն» այդ գաղափարին չի աջակցել: Տպավորություն է, որ Փաշինյանը հավատարիմ է արևմտյան կենտրոնների առջև ստանձնած պարտավորություններին և մերժում է ռուսական հարթակը, ավելին՝ ՌԴ-ին ՀՀ-ից քայլ առ քայլ հեռացնում է: Սակայն այս համատեքստում ուշագրավ է նաև, որ Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հրավիրել է Կազան՝ ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-24-ին։
Քաղաքական շրջանակներում այս հրավերը տարբեր կերպ են մեկնաբանում` ոմանք համոզված են, որ Փաշինյանը որոշակի ստվերային պայմանավորվածությունների է գնացել Մոսկվայում եւ Կազան գնալու է, որ շարունակի սկսածը։ Ավելին, երեկ անգամ լուրեր տարածվեցին, թե Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև գաղտնի հանդիպում է տեղի ունեցել՝ հոկտեմբերի 8-ի լուսադեմին, որը չի հրապարակայնացվել»։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ո ՞վ է պատասխանատու Փաշինյանի անհարմար կադրերի համար
Կրեմլի լրագրողները և Պեսկովի մամուլի քարտուղարը պարտավոր են բացատրել, թե ինչու են դիտավորյալ լուսանկարներ հրապարակվել եր...