Քոչարյանը և Սերժ Սարգսյանը որևէ կերպ խանգարե՞լ են Ձեզ. Բագրատ Սրբազանը պատասխանել է
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը: Այս մասին Դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը:
«Ոչ ոք չի խոչընդոտել և չի էլ կարող խոչընդոտել այս շարժումը: Ինչի պիտի խոչընդոտեն: Ես առաջին օրվանից հայտարարել եմ՝ գոյություն ունի մեկ թիրախ՝ Հայաստանի Հանրապետության սպառնալիքը, որը այսօր գտնվում է Կառավարության համար մեկ շենքում, այս պայքարն էլ բոլոր գույներով պայքար է:
Բոլոր նրանք, ովքեր կարծում են, համաձայն են, ընդունում են, որ չարիքը դա է և միտված են այն հեռացնելու որպեսզի ՀՀ-ի պետականությունը ազատագրվի բարի են եկել: Սա ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի անձնական տիրույթը չէ:
Մեկընդմիշտ ասում եմ, սա ընդդիմադիրների, ընդդիմության, որևէ մեկի, ներառյալ իմ, որևէ կուսացական կառույցի պայքար չէ, սա շարժում է բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ մեր պետության թիվ մեկ սպառնալիքը գտնում է Կառավարության համար մեկ շենքում»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ապօրինի կալանավորվածների կալանքը երկարաձգվել է
Բաքվի կողմից ապօրինի կալանավորված՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԳ...
Մոսկվայում նախատեսվա՞ծ է Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում. ԱԳՆ-ից մանրամասնել են
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների...
Անդրանիկ Քոչարյանը` զորամասերում ինքնասպանության դեպքերի մասին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում կանցկացվի Զինված ուժե...
Հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում: Ել...