Ի՞նչ են քննարկել ՌԴ Դաշնային խորհրդում Հայաստանի հետ
ՌԴ Դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկել են միջխորհրդարանական հանդիպում անցկացնել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին: Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Գաղափարը հնչեցրել է փոխխոսնակ Յուրի Վորոբյովը ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպմանը՝ կարևորելով պատմական կապերի ամրապնդումը:
«Մեր խնդիրն է բարելավել երկրների և ժողովուրդների միջև կապերը, հաղթահարել առկա դժվարությունները»:
ՌԴ-ում ՀՀ դեսպանը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական ակտիվ երկխոսությունը նպաստում է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Նա նաև տեղեկացրել է նախօրեին կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի որոշ արդյունքների մասին:
Քննարկվել են նաև ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը, Հայաստանում ռուսական երկու դպրոցների կառուցումը, ռուսաց լեզվի խթանումը, երիտասարդական և մարզական համատեղ ծրագրերը։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ո ՞վ է պատասխանատու Փաշինյանի անհարմար կադրերի համար
Կրեմլի լրագրողները և Պեսկովի մամուլի քարտուղարը պարտավոր են բացատրել, թե ինչու են դիտավորյալ լուսանկարներ հրապարակվել եր...