Դին տարել են դաշտավայր, հրկիզել և թաղել. ՔԿ
Հայտնաբերվել է հուլիսի 9-ին սպանված Ստեփանավանի բնակչի՝ տևական ժամանակ փնտրվող մարմինը. 4 անձ կալանավորված է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, քննչական համակարգված և տակտիկապես նպատակային կազմակերպված գործողությունների արդյունքում բացահայտվել է 2024թ. հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռու մարզի Լոռի բերդ համայնքում կատարված սպանությունը, հայտնաբերվել է տուժողի՝ տևական ժամանակ փնտրվող մարմինը։
ՔԿ-ից հայտնում են, պարզվել է, որ նշված օրը 3 ընկերներ, այդ թվում՝ մեկն անչափահաս, և վերջինիս եղբայրը, գտնվելով Լոռի բերդ բնակավայրի տներից մեկում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ստեփանավան քաղաքի բնակիչ Հ.Մաղաքյանին, ապա վերջինիս դին «OPEL VECTRA» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և թաքցրել են այլ վայրում։
Կատարված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ դիակը տեղափոխել են Ստեփանավան քաղաք մոտակա դաշտավայր, որտեղ հրկիզել են այն և թաղել։ Դիակը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ին։
Նշված անձանցից 3-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ անչափահաս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։
Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նմանատիպ հոդվածներ
«ԴՈՄՈՒՍ»-ը` խոշոր հրդեհի մասին
Իսակովի պողոտայի «ԴՈՄՈՒՍ» խանութ-սրահում տեղի ունեցած հրդեհի մասինՍույն թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 12:55-ի սահմաններո...
Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում
Հոկտեմբերի 3-ին՝ գիշերը, «ձախ սրունքի հրազենային վնասվածքով» Արարատի հիվանդանոց տղամարդու են տեղափոխել։ArmLur.am-ին հասա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր վթար Երևանում. Բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը
Հոկտեմբերի 2-ին, ժամը 08:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողո...
Նոր մանրամասներ` Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «Գազելի» կողաշրջման հետևանքով 2 մարդ է մահացել: Հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: 7 տուժածնե...