10 օր սպասելուց հետո Նեթանյահուն այսօր կարողացել է խոսել Բայդենի հետ. Սպիտակ տուն
Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան նախագահ Բայդենը [հեռախոսով] զրուցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։ Զրույցին միացել է նաև փոխնախագահ Հարիսը», - նշել է Սպիտակ տունը՝ հավելելով, որ զրույցին հաջորդած գրավոր հայտարարությունը կհրապարակվի շուտով։
Ավելի վաղ Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը հայտնել էր Նեթանյահուի եւ Բայդենի հեռախոսազրույցի մասին։
Չորեքշաբթի օրը իսրայելական հեռուստաալիք 12-ը նշել է, որ Նեթանյահուն Բայդենի հետ կապ չի ունեցել շուրջ 50 օր։ Նշվել է, որ Իսրայելի վարչապետը մոտ 10 օր սպասում էր ամերիկացի առաջնորդի զանգին։
Երեքշաբթի օրը ամերիկյան Axios ինտերնետային պորտալը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրները, հայտնել է, որ Բայդենը կարող է հոկտեմբերի 9-ին հեռախոսազրույց ունենալ Նեթանյահուի հետ՝ քննարկելու Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրերը։ Ինչպես պարզաբանել է պորտալի աղբյուրը, Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Իսրայելի հարվածը լինի նշանակալի, բայց ոչ անհամաչափ, քանի որ դա կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է&n...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը:Իրանական ՀՕՊ համ...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իր...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ո ՞վ է պատասխանատու Փաշինյանի անհարմար կադրերի համար
Կրեմլի լրագրողները և Պեսկովի մամուլի քարտուղարը պարտավոր են բացատրել, թե ինչու են դիտավորյալ լուսանկարներ հրապարակվել եր...