Փակ նիստ` Թուրքիայի խորհրդարանում
Թուրք խորհրդարանականները երեքշաբթի փակ նիստ են անցկացրել՝ քննարկելու համար Մերձավոր Արևելքում պատերազմի տարածման հարցը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի չհիմնավորված պնդումից մեկ շաբաթ անց, որ Իսրայելը, ի վերջո, մտադիր է ներխուժել թուրքական տարածք, հայտնում է Reuters գործակալությունը։
Իսրայելը հրապարակավ չի արձագանքել Էրդողանի հայտարարությանը, որը վերլուծաբաններն ու ընդդիմադիր օրենսդիրները համարում են չկշռադատված և առաջին հերթին Թուրքիայի տնտեսական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելուն ուղղված հայտարարություն:
Իսրայելը նաև չի մեկնաբանել երեքշաբթի Անկարայում անցկացված «Իսրայելական օկուպացիան Լիբանանը և իրադարձությունները տարածաշրջանում» խորագրով խորհրդարանական փակ նիստը, գրում է գործակալությունը։
Խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները զեկույցներով հանդես կգան փակ նիստում, Գազայի եւ Լիբանանի հակամարտությունների հետագա ընդլայնման վտանգի մասին, որի մասին խնդրել է ընդդիմությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ սահմանապահները` Թուրքիայի և Իրանի սահմանին. հայտարարություն
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախ...
Հայաստանը պատրաստ է այս ամիս ստորագրել խաղաղության պայմանագիրը
Հայաստանը պատրաստ է արդեն այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փ...
Ադրբեջանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարության երեկվա հայտարարությանը՝ նշելով, թե իբր Հայաստանը «հանրությանը մոլորեցնե...
Ձերբակալվել է Կապանի քաղաքապետի եղբայրը
Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցած կոռուպցիայի գործով, որում ներգրավված է նախկին ռեկտոր Լեռնիկ...