Ձերբակալվել է Կապանի քաղաքապետի եղբայրը
Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցած կոռուպցիայի գործով, որում ներգրավված է նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, իրավապահները ձերբակալել են ուսանող Հովիկ Փարսյանին (Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի եղբայրը) և Վահե Պետրոսյանին (հայտնի է որպես Սոկոյի Վահե):
Ձերբակալված ուսանողները սովորել են համալսարանի հեռակա բաժնում, դասերի չեն հաճախել, սակայն կաշառքի դիմաց գնահատականներ են ստացել։ «Երկուսն էլ բուհի հեռակա բաժնում են սովորում։ Երկու ուսանողն էլ երեկ երեկոյան ձերբակալվել էին:
Նշենք նաև որ, սեպտեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի 20 աշխատակցի էր բերման ենթարկել, որոնց թվում է ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, որը սեպտեմբերի 23-ին ազատվել էր աշխատանքից։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և պետության կողմից վստահված խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակության հոդվածներով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարության երեկվա հայտարարությանը՝ նշելով, թե իբր Հայաստանը «հանրությանը մոլորեցնե...
ՀՀ սահմանապահները` Թուրքիայի և Իրանի սահմանին. հայտարարություն
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախ...
Հայաստանը պատրաստ է այս ամիս ստորագրել խաղաղության պայմանագիրը
Հայաստանը պատրաստ է արդեն այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փ...
Անկարան Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունից դրական արդյունքների հույս ունի
Անկարան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը դրական արդյունքներ կտա։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջ...