Իսրայելական բանակը ռազմական ռեյդ է սկսել. Al Jazeera
Իսրայելական բանակը ռազմական ռեյդ է իրականացնում Հորդանանի արևմտյան ափի մի քանի վայրերում։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ իսրայելական ռազմական տեխնիկայի շարասյունը ներխուժել է գրավյալ Արևմտյան ափի Թուլկարմ քաղաք՝ պաշարելով կառավարական հիվանդանոցը։ Երկու բանակային բուլդոզերներ սկսել են ոչնչացնել տրանսպորտային ենթակառուցվածքը Թուլկարմում՝ քաղաքի արևմուտքում, հյուսիսում և արևելքում գտնվող շրջանաձև երթևեկության շուրջ, նշում է հեռուստաալիքը։
Հորդանան գետի արևմտյան ափի այլ շրջաններից նույնպես տեղեկություններ են ստացվել իսրայելական բանակի և տեղի բնակիչների միջև հարձակումների և բախումների մասին: Հաղորդվում է, որ զորքերը գրոհել են Ջենին քաղաքը, Բեթղեհեմում գտնվող Դեհեյշե փախստականների ճամբարը և Բեթղեհեմից արևմուտք գտնվող Հուսան գյուղը։ Պաղեստինյան դիմադրության խմբերի և իսրայելցի զինվորականների միջև բախումներ են գրանցվել Ալ-Բիրա քաղաքի հյուսիսում՝ Ջալազոն ճամբարի մոտ։ Նաբլուսից հարավ գտնվող Մադամա գյուղում մի խումբ պաղեստինցիներ են ձերբակալվել, ևս մեկ տղամարդ ձերբակալվել է Քալքիլիա քաղաքում, հայտնում է Al Jazeera-ն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը:Իրանական ՀՕՊ համ...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իր...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է&n...
Իրանը հայտարարություն է արել
Իրանի Քաղավիացիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ այսօր երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ից մինչև առավոտ...