Ցավալի է, որ ձեռքն է կոտրել, այլ ոչ թե պարանոցը. Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վշտացել Է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի ձեռքի կոտրվածքով: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել Է Telegram-ի իր ալիքում։
«Ափսոս, որ վիզը չէր։ Սպասում ենք», - գրել է Մեդվեդևը։
Իր վնասվածքի մասին Լատվիայի նախագահը հայտնել Է սեպտեմբերի 29-ին X սոցիալական ցանցում: Ռինկևիչի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Մարտինշ Դրեգերիսի խոսքով՝ վնասվածքը չի անդրադառնա պետության ղեկավարի աշխատանքի վրա: Նա կարող է փաստաթղթեր գրել եւ ստորագրել, նշել Է խորհրդականը։
Նույն գրառման մեջ Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որ իր օրոք հնարավոր կլիներ խուսափել պատերազմից: Նա նաեւ հեգնական ձեւով ափսոսանք է հայտնել, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը «վերջին 10 հազար տարվա ընթացքում որևէ տեղ առաջնորդ, փարավոն, շահ, կագան, սուլթան, իշխան, թագավոր, նախագահ չի եղել»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
ՀՀ-ն պետք է ընտրի՝ առճակատում բոլոր ուղղություններով կամ կարգավորման գործընթաց․ Ադրբեջանի ԱԳՆ
Խոր ափսոսանք է առաջացնում, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է անդամ պետություն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը․Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած...