Փարիզից արձագանքել են Մակրոնի «խայտառակ» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությանը
Ելիսեյան պալատը չափազանց կտրուկ է համարում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի արձագանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին՝ դադարեցնել զենքի մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել Գազայի հատվածում ռազմական գործողություններում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հայտարարությունը։
«Ավելորդ խոսքեր, որոնք չեն համապատասխանում Ֆրանսիայի և Իսրայելի միջև բարեկամությանը», - մեջբերում Է գործակալությունը Ելիսեյան պալատի ներկայացուցչի հայտարարությունը: Մակրոնի վարչակազմում հավաստիացրել են, որ Ֆրանսիան շարունակում է մնալ «Իսրայելի անփոփոխ բարեկամը»:
Մակրոնը հոկտեմբերի 5-ին France Inter ռադիոյի եթերում կարծիք է հայտնել, որ Գազայում ռազմական գործողությունների համար Իսրայելին զենքի մատակարարման դադարեցումը առաջնահերթություն է հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին: Ֆրանսիայի նախագահը, հիշատակելով Լիբանանում Իսրայելի գործողությունը, նաև հայտարարել է, որ անթույլատրելի է համարում լիբանանցի ժողովրդին «զոհաբերելը»: Նա ընդգծել է, որ Լիբանանը չպետք է դառնա նոր Գազա եւ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:
Նեթանյահուն խայտառակություն է անվանել զենքի մատակարարումը դադարեցնելու Մակրոնի առաջարկը և հայտարարել, որ Իսրայելը կհաղթի բոլոր հակառակորդներին նույնիսկ առանց Արևմուտքի օգնության:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
ՀՀ-ն պետք է ընտրի՝ առճակատում բոլոր ուղղություններով կամ կարգավորման գործընթաց․ Ադրբեջանի ԱԳՆ
Խոր ափսոսանք է առաջացնում, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է անդամ պետություն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը․ Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած...