Ադրբեջանը տուժել է այս աղետից և կցանկանար կանխել սցենարի կրկնությունը. Ամիրբեկով
Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը՝ կապված «Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մի մասի» հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Faro di Roma-ին և Eurasiaticanews-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Հայաստանը, ժխտելով խաղաղության համար այս կարևոր խոչընդոտի արդիականությունը և ամեն գնով կիսատ-պռատ տեքստի ստորագրման պարզունակ, անիրատեսական ուղիներ ընտրելով, անտեսում է երկու երկրների միջև տասնամյակների առճակատման հիմնարար պատճառը։
«Երկու երկրների միջև ուղիղ երկկողմ բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, մտել են վճռական վերջնական փուլ, և ես այստեղ եմ վերահաստատելու Ադրբեջանի ամուր հանձնառությունը Հայաստանի հետ կայուն, անվտանգ և անշրջելի խաղաղության հասնելու համար: Այս նպատակին հասնելու համար մեր սուրբ պարտքն է ապահովել, որ ապագա խաղաղության համաձայնագիրը բացարձակապես, նույնիսկ տեսականորեն, անհնարին դարձնի ցանկացած վերադարձ տարածքային պահանջներին, ագրեսիային կամ ռազմական հակամարտություններին: Ադրբեջանը բավականաչափ տուժել է այս աղետից և կցանկանար կանխել այս սցենարի կրկնությունը ապագայում: Դրա համար Հայաստանը պետք է շտապ լուծի Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ իր ներկայիս Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջներով հարցը։ Ժխտելով խաղաղության ճանապարհին այս գլխավոր խոչընդոտի արդիականությունը և ամեն գնով կիսատ տեքստ ստորագրելու համար ընտրելով պարզեցված և ոչ կենսունակ ուղիներ՝ Հայաստանը փորձում է անտեսել մեր երկրների միջև դիմակայության հիմքում ընկած պատճառը: Այնպես որ, այսօր գնդակը հայկական կողմում է, և մենք հույս ունենք, որ մեր հարաբերություններում ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը բաց չի թողնվի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
ՀՀ-ն պետք է ընտրի՝ առճակատում բոլոր ուղղություններով կամ կարգավորման գործընթաց․ Ադրբեջանի ԱԳՆ
Խոր ափսոսանք է առաջացնում, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է անդամ պետություն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը․ Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած...