Զելենսկին պատերազմի սկզբում թաքնվել է բունկերներում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատմել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին օրերին թաքնվում էր բունկերներում, և նրա հետ դժվար էր կապվել:

Ստոլտենբերգը բրիտանական Financial Times պարբերականին ասել է, որ հատուկ գործողության մեկնարկից հետո առաջին օրերին երկու օր չի կարողացել կապվել Զելենսկու հետ: Նրա խոսքով՝ դա պայմանավորված էր նրանով, որ Զելենսկին ռուս զինվորականներից թաքնվում էր բունկերներում։


ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Զելենսկու հետ այդ օրերին կայացած հեռախոսազրույցն անվանել է «բավականին դժվար»:


Զելենսկու կենսագիր Սայմոն Շուստերն ավելի վաղ խոսել էր Ուկրաինայի առաջնորդի կյանքի մասին բունկերում: Շուստերի խոսքով՝ բունկերում թաքնվելիս Զելենսկին նման էր կենդանի դիակի։


Մի քանի օր առաջ Կիևում ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո Զելենսկին հայտարարեց, որ Կիևի դաշնակիցները «դեռ պատրաստ չեն» խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը երկրի տարածքում: