Ստոլտենբերգը հնարավոր է համարել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին առանց կորցրած տարածքների
Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել առանց կորցրած տարածքների, այդ դեպքում անվտանգության երաշխիքները կտարածվեն միայն Կիեւի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի պաշտոնաթող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Այդ խնդրի լուծման ուղիներ կան: Եթե կա գիծ (մինչև որ գործելու են անվտանգության երաշխիքները), որը պարտադիր չէ, որ միջազգայնորեն ճանաչված սահման լինի»։
Միաժամանակ նա կոչ է արել զգուշությամբ զուգահեռներ անցկացնել, քանի որ «ոչ մի զուգահեռ 100 տոկոսով ճիշտ չէ»։ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տվել Ճապոնիային, բայց դրանք չեն ընդգրկում Կուրիլյան կղզիները», - նշել է նախկին գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը նաև հիշեցրել է ՆԱՏՕ-ին Արևմտյան Գերմանիայի անդամակցության մասին:
«Երբ կա կամք, լուծում գտնելու ուղիներ կան», — ընդգծել է դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կառաջարկեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Ստոլտենբերգը հիշատակել է սովետա-ֆիննական պատերազմը. «պատերազմն ավարտվեց նրանով, որ նրանք [ֆինները] տվեցին տարածքի 10% - ը, բայց նրանք ապահով սահման ստացան»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարության երեկվա հայտարարությանը՝ նշելով, թե իբր Հայաստանը «հանրությանը մոլորեցնե...
Ձերբակալվել է Կապանի քաղաքապետի եղբայրը
Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցած կոռուպցիայի գործով, որում ներգրավված է նախկին ռեկտոր Լեռնիկ...
ՀՀ սահմանապահները` Թուրքիայի և Իրանի սահմանին. հայտարարություն
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախ...
Հայաստանը պատրաստ է այս ամիս ստորագրել խաղաղության պայմանագիրը
Հայաստանը պատրաստ է արդեն այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փ...