Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Բեյրութը
Բեյրութի հարավային արվարձաններում սաստիկ հրդեհներ են սկսվել Իսրայելի օդուժի կողմից ռմբակոծման հետևանքով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ինքնաթիռներն առնվազն 16 թիրախային հարված են հասցրել «Հեզբոլլահ» շիական կազմակերպության ստորգետնյա օբյեկտներին ու պահեստներին։
Քաղաքում հզոր պայթյուններ են որոտացել. Երկնքում տեսանելի են բոցի վառ բռնկումները և սև ծխի թանձր սյուները։
Տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը հայտնել է, որ մի քանի վայրերում խոցվել են զինամթերքով և պայթուցիկներով պահեստներ։ Ռաֆիկ Հարիրի օդանավակայան տանող մայրուղու վրա ոչնչացվել է շիա ստորաբաժանումների գազի պահեստը։ Հրշեջները մարում են կրակը, որը կարող է տարածվել նաև հարևան շենքերի վրա։
Իսրայելի ռազմաօդային ուժերը գտնվում են Բեյրութի երկնքում և շարունակում են գրոհել Հըզբոլլահի ցամաքային թիրախները՝ ցածր բարձրության վրա մոտեցումներ կատարելով դեպի քաղաք։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...
Իրանը հայտարարություն է արել
Իրանի Քաղավիացիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ այսօր երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ից մինչև առավոտ...