Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմի հայտարարությունը
Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռուբեն Վարդանյանի փաստաբանները, որը ներկայումս կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում, այսօր հայցեր են ներկայացրել Բաքու՝ պնդելով, որ նա ենթարկվել է խոշտանգումների և զրկվել է շուտափույթ դատաքննության իրավունքից: Այս մասին գրում է Reuters-ը։
Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել դատական հայցերը:
Փաստաբանների կարծիքով՝ Վարդանյանի նկատմամբ վերաբերմունքը ադրբեջանցի իրավապահների կողմից կարելի է որակել որպես խոշտանգում:
Այսպես, ի պատասխան Վարդանյանի հացադուլի, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել են երկար կանգնել, արգելել են ցնցուղ ընդունել և երկու օր ջուր չեն տվել։
Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները պնդում են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցած տարվանից կալանքի տակ գտնվելու պատճառով:
Իրավաբանները նաև կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովի մեկնարկը:
Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ նրա շուտափույթ դատաքննության իրավունքը խախտվել է անցած տարվանից նրա կալանքի տակ պահելու պատճառով: Առանձին հայցում ռուսալեզու ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» թերթը մեղադրվում է Վարդանյանին զրպարտելու մեջ։
Բաքուն պատրաստվում է նոյեմբերին անցկացնել կլիմայի փոփոխության վերաբերյալ COP29 համաժողովը: Սպասվում է, որ այս միջոցառումից առաջ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը ավելի մեծ վերահսկողության կենթարկվի, այդ թվում՝ լրագրողների եւ ակտիվիստների բանտարկության հետ կապված, ինչն առաջացրել է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության անհանգստությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը․Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած...
Հորս 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է ներկայացրել
Ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականը «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խո...