Բայդենի հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները բարձրացել են
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգներն Իսրայելի հետ քննարկում է Իրանի կողմից զանգվածային հրթիռային հարձակմանը պատասխանելու տարբերակները, որոնք ներառում են Իսրայելի հարվածներն Իրանի նավթային օբյեկտներին:
«Մենք դա քննարկում ենք»,- Reuters-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Բայդենը։
Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները բարձրացել են, իսկ մերձավորարևելյան լարվածության աճը թրեյդերներին ստիպել է անհանգստանալ նավթի մատակարարման հնարավոր խափանումների առնչությամբ:
Օրինակ՝ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 3,72 դոլարով կամ 5,03%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 77,62 դոլարի։ Ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթի ֆյուչերսների արժեքը բարձրացել է 3,61 դոլարով կամ 5,15%-ով և կազմել 73,71 դոլար։
Այնուամենայնիվ, Բայդենն ընդգծել է, որ իր կարծիքով՝ Մերձավոր Արևելքում «լայնածավալ պատերազմ» չի լինելու: Նրա խոսքով՝ ավելին պետք է արվի Մերձավոր Արևելքում պատերազմից խուսափելու համար: Հինգշաբթի Վաշինգտոնում լրագրողների այն հարցին, թե որքանով է ԱՄՆ նախագահը վստահ, որ լայնածավալ պատերազմը հնարավոր կլինի կանխել, Բայդենը պատասխանել է.«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք խուսափել դրանից: Բայց դեռ շատ անելիքներ կան»:
Մինչ Իսրայելը դիտարկում է Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը պատասխանելու հնարավոր տարբերակները, Բայդենը երեկ հաստատել է, որ չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի որևէ հարվածի։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը` Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների մասին
Հայաստանը չի կարող խրախուսել կամ ողջունել որևէ էսկալացիա։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում անցկացված պ...
Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը. ինչ է նրանց սպասվում
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավո...
Մոսկվայում նախատեսվա՞ծ է Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում. ԱԳՆ-ից մանրամասնել են
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին
Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու եր...