Ովքեր են արդարադատության նախարարի թեկնածուները և ինչ են ասում իրենց հնարավոր նշանակման մասին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո քաղաքական մեծամասնությունն ակտիվ քննարկումների մեջ է նոր նախարարի ընտրության հարցում: Մամուլում որպես հավանական թեկնածու շրջանառվում է ՔՊ-ական 4 պատգամավորի անուն՝ Արփի Դավոյան, Վլադիմիր Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան և Հերիքնազ Տիգրանյան:
Հոկտեմբերի 1-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել էր Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել էին ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։
Tert.am-ը զրուցել է թեկնածուների հետ:
«Ես որևէ քննարկում չեմ լսել, որևէ ակնկալիք չունեմ և որևիցե բան չեմ մեկնաբանում»,- այսպես է արձագանքել Վլադիմիր Վարդանյանը՝ ի պատասխան հարցի արդյոք առաջարկ եղել է իրեն որպես նախարարի թեկնածու և քննարկվել է իր անունը վարչության նիստի ժամանակ:
Հերիքնազ Տիգրանյանը հաստատել է՝ իր անունն առաջարկել են:
«Այո՛, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես հրաժարվել եմ, ինձ չեմ տեսնում այդ պաշտոնում, ինձ տեսնում եմ Ազգային ժողովում»,- ասել է նա:
Տիգրանյանն այլ հարցերի չի պատասխանել, նշել է՝ միայն իր մասին կարող է ասել և որ ինքը վարչության անդամ չէ, քննարկումներից տեղյակ չէ:
Պատգամավորներ Արփի Դավոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը չեն պատասխանել լրատվամիջոցի զանգերին:
Նմանատիպ հոդվածներ
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմի հայտարարությունը
Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռուբեն Վարդանյանի փաստաբանները, որը ներկայումս կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում, այ...