Միքայել Սրբազանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին
Այս իշխանությունները նախորդներից տարբերվում են հոգեւորականության նկատմամբ իրենց կեցվածքով, արտահայտություններով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Դիտարկմանը, որ իշխանությունների փաստարկն այն է, որ հոգեւորականները քաղաքականությամբ են զբաղվում եւ իրենց պետք է պատասխանել քաղաքական բառապաշարով, Աջապահյանն արձագանքեց. «Ղալաթ են անում, քաղաքական բառապաշարով չէ, որ իրենք մեզ պատասխանում են, իրենք մեզ վիրավորում են՝ ասելով մեր քաղաքացիական անունը, որը մենք չենք մոռացել: Իմ կենսագրությունը բավական մեծ է, որ վերջերս ծնված ինչ-որ մեկը ինձ հիշի այն անունով, որով ինձ հետ երբեք չի առնչվել եւ չէր էլ կարող առնչվել»:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Կաթողիկոսը հավատացյալների ծառան է, նա սուրբ չէ, թագավոր չէ, Միքայել Սրբազանն ասաց. «Ուղղակի հետաքրքիր է իմանալ, թե ինչով է սնվում այդ երիտասարդը, որ այդքան «խելացի» է: «Վեհափառը ժողովրդի ծառան է» ասելը երկու հասկացողություն ունի: Մենք ժողովրդի ծառան ենք, ծառայում ենք ժողովրդին, բայց որոշակի իմաստով մենք ծառան չենք ժողովրդի: Աստված ծառայում է մեզ, ապահովում է ամեն ինչով, բայց Աստված մարդկության ծառան չէ: Ծառայելը ծառա լինել չի նշանակում: Այո, մենք ծառայում ենք հայ ժողովրդին, բայց մենք հայ ժողովրդի ծառաները չենք, առավելեւս ստրուկները չենք:
Այո, մենք ծառայում ենք Հայաստանին ու հայ ժողովրդին, ուրիշին չենք ծառայում, ի տարբերություն իրենց, որ ծառայում են Ադրբեջանին ու Թուրքիային:
Գլուխը պատով կտա նա, ով մեզ կուզենա ծառայեցնել: Մենք ծառայում ենք կամավորապես, բայց դեռ չի ծնվել մեկը հայ իրականության մեջ, որ մեզ ծառայեցնի իրեն: Առավելեւս այս կիսագրագետների ծառան չենք դառնում եւ չենք դառնալու»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը․Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած...
Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմի հայտարարությունը
Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռուբեն Վարդանյանի փաստաբանները, որը ներկայումս կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում, այ...