Իրանի ԱԳ նախարարը հայտարարությամբ է հանդես եկել
Իրանը թշնամական կհամարի ցանկացած պետություն, որը Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է SNN գործակալությունը ։
«Մենք արդեն հայտարարել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը։ Բայց ես հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա»,-ասել է Արաղչին։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հրթիռների 80 տոկոսը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ հրթիռները խոցել են Իսրայելի Աշքելոնի շրջանում գտնվող գազային հարթակները և հարվածել են իսրայելական Նևաթիմ ավիաբազային:
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա»: Իսկ ԻՀՊԿ-ում խոստացել են այդ պարագայում կործանարար պատասխան տալ։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը` Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների մասին
Հայաստանը չի կարող խրախուսել կամ ողջունել որևէ էսկալացիա։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում անցկացված պ...
Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը. ինչ է նրանց սպասվում
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավո...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին
Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու եր...
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...