Դուք և իմ շատ մտերիմ ընկեր Իլհամ Հեյդարովիչը պետք է իմանաք. Լուկաշենկոն` Ադրբեջանի վարչապետին
Բելառուսի և Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Երկու երկրներն աշխատում են հանուն իրենց ժողովուրդների շահերի, ասել է Բելառուսի նախագահը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը: «Չնայած միջազգային ասպարեզում տարբեր տեսակի վայրիվերումներին, դուք և իմ ընկեր, իմ շատ մտերիմ Իլհամ Հեյդարովիչը պետք է իմանաք, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև հարաբերություններում փակ թեմաներ չկան։ Ընդ որում, մենք չենք խախտում միջազգային իրավունքի որևէ նորմ, մենք բարեկամություն չենք անում երրորդ երկրների դեմ, մենք մեր գործն ենք անում՝ հանուն մեր ժողովուրդների», - վերջինս ասել է Ասադովին։
Վերջինս շեշտել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին դասվում է Բելառուսի համար ամենամտերիմ երկրների շարքին։Բելառուսի ղեկավարը շեշտել է Ադրբեջան իր այցի ժամանակ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Նա նաև ասել է, որ Մինսկը և Բաքուն փոխադարձաբար աջակցում են միմյանց միջազգային հարթակներում։ Իր հերթին Ասադովը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Բելառուսի և Ադրբեջանի միջև հաստատված պատմական բարեկամական հարաբերություններին։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը` Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների մասին
Հայաստանը չի կարող խրախուսել կամ ողջունել որևէ էսկալացիա։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում անցկացված պ...
Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը. ինչ է նրանց սպասվում
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավո...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին
Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու եր...
Մոսկվայում նախատեսվա՞ծ է Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում. ԱԳՆ-ից մանրամասնել են
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների...