ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչի՞ եք հոխորտում». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
Պարոն Սիմոնյան, եթե դուք ինձ չխանգարեիք, ես հասցնեի ավարտել իմ խոսքը, չէի գա ելույթ ունենալու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ ամբիոնի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
«Հիմա դուք ոչ առիթ կունենաք, ոչ էլ հնարավորություն ինձ խանգարելու, ես իմ մտքերը կշարադրեմ կանոնակարգ-օրենքով ընձեռած հնարավորությունների շրջանակներում: Ում էլ դուր չի գալիս, կարա չլսի»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանն ընդհատեց. «Պարոն Ավետիսյան, հլը մի րոպե, ինչի՞ եք հոխորդում, ուզում եմ հասկանալ: Ուրեմն լսեք, երբ դուք խոսում եք, դուք ունեք սահմանված ժամկետ: Ես ընդամենը ձեզ խնդրել եմ ժամ կետի մեջ մնալ: Այստեղ հոխորտալ, ասել՝ ես ինչ կարող եմ անել, ինչ չեմ կարող անել, խնդրում եմ չասել»:
«Ես չեմ հոխորտում, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հիշեցնելով, որ 10 րոպե ժամանակ ունի ելույթի համար:
«Մեկ րոպե էլ ավել ենք տալիս»,- ասաց ԱԺ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանել է, թե ինչու չի հրապարակվում խաղաղության պայմանագրի տեքստը
Խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված դիվանագիտական կոռեկտության խնդիր կա։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձիք ժամանեցին Մայր Տաճար
Էջմիածնում մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը։Այստեղ են ժամանում պաշտոնատար անձինք, գործարարներ, տեղում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ վայ հայրենասիրություն էին քարոզում». Պապոյանը նախկինների և օլիգարխների մասին
«Նախկինների վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է, որ...
Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը. ինչ է նրանց սպասվում
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավո...