Շատ ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը․ Բլինքեն
Միացյալ Նահանգները հետևում է Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանն՝ ընդգծելով, որ մտադիր է այսուհետ ևս աջակցել Իսրայելի անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք, իհարկե, շատ ուշադիր հետևում ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ Միացյալ Նահանգները հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը։ Ինչպես ասացի, մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը», - նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելի Պաշտպանության բանակը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ» կազմավորումների դեմ, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում լիբանանյան շիական շարժման ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութում տեղի ունեցած հարվածներից մեկի հետևանքով սպանվել է «Հըզբոլլահ»- ի գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրուլլան: Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավային սահմանամերձ շրջաններում սահմանափակ ծավալով ցամաքային գործողություն իրականացնելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Արդարադատության նախարարը հրաժարական է տվել
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ...
Դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ իշխանությունները լիովին երաշխավորում են իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տե...