Դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ իշխանությունները լիովին երաշխավորում են իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ենթատեքստում Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
«Այն բոլոր պնդումները, թե ՀՀ–ն ինչ–որ մի տեղ, ինչ–որ մի փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ 3–րդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվտանգությունը, դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են։ Նաև ուզում եմ ավելացնել, որ նույնպիսի խեղաթյուրումներ են այն պնդումները, թե իբր ՀՀ–ն համաձայնել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների»,– նշել է նա։
Փաշինայնը նիստի ժամանակ անդրադարձել է նաև էներգակիրների մեկ միասնական համակարգի ստեղծմանը` նշելով, որ դրա ձգձումը զգալիորեն դանդաղեցնում է միության անդամ երկրների տնտեսությունների զարգացումը, որի տեմպերը կարող էին լինել շատ ավելի բարձր, քան հիմա են։
Նա նաև նշել է՝ հայկական կողմը առաջնահերթ նշանակություն է տալիս 3–րդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման բանակցություններին, որոնք տրամադրված են փոխշահավետ համագործակցության։
Այդ համատեքստում նա ասել է, որ այս նիստի շրջանակում նախատեսվում է համատեղ միջացառումների` 2024–26 թթ. ծրագիրը ստորագրել ԵԱՏՄ և Ուզբեկստանի միջև, որը կնպաստի առևտրաշրջանառությանն ու տնտեսական համագործակցության զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
Արդարադատության նախարարը հրաժարական է տվել
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սոցցանցի իր էջում գրում է․«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ս...
Տեղը չեն բերում՝ ում հետ են շփվում․ Սիմոնյան
Տեղը չեն բերում, թե որտեղ են գտնվում, կրկնում եմ՝ տեղը չեն բերում՝ ում հետ են շփվում։ Այս մասին լրագրողների հետ զրո...