Շատ եմ սիրում իրեն, շատ եմ ուզում, որ մնա փողոցում․ Սիմոնյանը՝ Սրբազանի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն «ընդամենը հավատացյալների ծառան է»։
«Նա պետք է մեզ օգնի՝ հաղորդակցվել Աստծո հետ, ինքը թագավոր չէ, ինքը Սուրբ Էջմիածինը չէ, ինքը սուրբ չէ, որևիցե մեկը սուրբ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
ԱԺ նախագահի խոսքով՝ պետք չէ մարդուն, հավատը ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնականացնել։
Սիմոնյանի խոսքով՝ Բագրատ Սրբազանին Մայր Աթոռի վերաօծման օրը ներս չեն թողել։
«Ո՞ւր էր, իսկ կարո՞ղ է ներս չեն թողել»,- ասել է նա՝ նշելով, թե անհասկանալի է՝ ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ իշխանությունը Մայր Աթոռում էր, իսկ Սրբազան պայքարի առաջնորդը՝ «պալատկի մեջ»։
Լրագրողները հիշեցրին, որ Բագրատ Սրբազանը ծոմապահության մեջ էր այդ օրերին, նա էլ ասաց. «Ինքը կարող է բեղ կամ մորուք պահել, բայց Մայր Տաճարի օծմանը չներկայանա՞լ, այդ ի՞նչ է։ Ես շատ եմ սիրում իրեն, ես շատ եմ ուզում, որ ինքը մնա փողոցում։ Ես ուզում եմ իրեն ամեն ձև օգնած լինեմ, որ մնա ջրի երեսին, որովհետև ինքը պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչն արեց մեր երկրի անվտանգության դեմ»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
Արդարադատության նախարարը հրաժարական է տվել
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ...
Դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ իշխանությունները լիովին երաշխավորում են իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տե...