ՔԿ-ից՝ 100 զրահաբաճկոնի ձեռքբերման մասին
Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական կոմիտեի կողմից գնումներով մեկ խմբաքանակ՝ 100 հատ զրահաբաճկոնի ձեռքբերման առթիվ որոշել են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել՝ անելով որքան ֆանտաստիկ, նույնքան էլ ժպիտ առաջացնող, իրականությունից կտրված ենթադրություններ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Հարկ ենք համարում պարզաբանել, որ զրահաբաճկոնների գնումը կատարվել է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության անձնակազմի աշխատանքային կարիքներից ելնելով և պայմանավորված է նրանց գործունեության առանձնահատկություններով:
Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողները շատ հաճախ ստիպված են լինում քննչական գործողություններ իրականացնել առաջնագծում գտնվող մարտական դիրքերում, ինչի պայմաններում անհրաժեշտություն է քննիչին ապահովել անհրաժեշտ պաշտպանական միջոցներով։
Ի դեպ, նույն կարիքներից ելնելով, գնումներով ոչ միայն զրահաբաճկոններ են ձեռք բերվել, այլ նաև սաղավարտներ»,- գրել է Աբրահամյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Արդարադատության նախարարը հրաժարական է տվել
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ...
Դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ իշխանությունները լիովին երաշխավորում են իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տե...