ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միշուստինի ավտոշարասյունը՝ Երևանում
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։
Հիշեցնենք՝ ՌԴ վարչապետը պաշտոնական այցով ավելի վաղ Իրանում էր, որտեղ բանակցություններ է վարել Իրանի ղեկավարության հետ։
Միշուստինը վաղը՝ հոկտեմբերի 1-ին, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։
«2024 թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին՝ «Թվայնացումը ժամանակակից իրականության մեջ՝ չորս ազատություններն ապահովելու հրամայական» թեմայով»,- ասվում է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նիստի ընթացքում ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ․ ՔՊ պատգամավոր
Այո, մենք ունենք հայկական արտադրության զինատեսակներ: Այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիակասն պայմանագիր» խմբակցության պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի են վերածել Ստեփանակերտն ադրբեջանցիները
Համացանցում կադրեր են տարածվել Արցախից, մասնավորապես մաքրությամբ հայտնի Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաշվետու չենք Աստծո առաջ․ ամեն ինչ կանեմ, որ ՔՊ-ն չմասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը․ Աղազարյան
Տեղեկություն չունեմ՝ իշխանությունը մասնակցելո՞ւ է Մայր Տաճարի վերաբացմանը, թե ոչ, պատգամավորները հրավեր չեն ստացել, բայց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իլոն Մասկի «ոգևորությունը» Թրամփի նախընտրական հանրահավաքում
Իլոն Մասկն առաջին անգամ ելույթ է ունեցել նախընտրական հանրահավաքում՝ ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի։Tesla-ի և Սպակեքս-ի ղ...