«Սպասե՛ք պատասխանի». Իրանի հայտարարությունը
Իրանը միանշանակ կարձագանքի լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվանը։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին, հայտնում է Mehr-ը։ «Սպասե՛ք պատասխանի»,- ասել է նա՝ մեկնաբանելով Բեյրութին Իսրայելի հարվածներին Իրանի հնարավոր պատասխանի մասին հարցը։
Մուսավին հավելել է, որ «նահատակ Նասրալլայի արյունը կարագացնի Իսրայելի ռեժիմի և նրա առաջնորդների անկումը»։ Իր հերթին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախօրեին հայտարարել էր, որ «սիոնիստական ռեժիմի հանցագործությունները չեն կարող ընդունելի լինել և անպատասխան չեն մնա»։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին «Հըզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատեց իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը։ Նա սպանվել է իսրայելցի զինվորականների կողմից օգտագործված հակաբունկերային ռումբերից։
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանից ավելի քան 500 բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Իրանից ավելի քան 500 բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, գրում են իսրայելական լրատվամիջոցները Առաջին ալիքում...