Ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։ Նիստը գլխավորում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Այս մասին հայտնել են Անվտանգության խորհրդից:
Նիստն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ:
ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա իրականացման հնարավորություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:
Քարտուղար Գրիգորյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը և վերահաստատել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը: Ա.Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում ապահովելու անվտանգություն և կայունություն:
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է:Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողո...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը:Իրանական ՀՕՊ համ...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանից ավելի քան 500 բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Իրանից ավելի քան 500 բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, գրում են իսրայելական լրատվամիջոցներըԱռաջին ալիքում...