Կալաձեն վիրավորել է Վրաստանի նախագահին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խաբեբա է և երկրի Սահմանադրության առաջին խախտողը, որն իր հայտարարություններով վնաս է հասցնում երկրին: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Գրուզիան։
Կալաձեն այսպես է գնահատել Զուրաբիշվիլիի այցը Գերմանիա։ Ինչպես սոցցանցում ավելի վաղ գրել էր Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը, այսօր Բեռլինում Վրաստանի նախագահը կհանդիպի իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
«Ո՞ւր է գնում «Ազգային շարժման» կոլեկտիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը կործանարար ընդդիմության առաջնորդ է, հերթական անգամ խախտելու է Սահմանադրությունը»,-լրագրողներին ասել է Կիրցխալիան։
Նրա խոսքով՝ Զուրաբիշվիլին «ոտնահարել է նախագահի ինստիտուտը»։
«Մենք վստահ ենք, որ նրա յուրաքանչյուր հարթակ և յուրաքանչյուր այց կօգտագործվի հայրենիքի և պետության դեմ»,-հավելեց նա։
Կալաձեն Վրաստանի նախագահին «խարդախ» է անվանել։
Իշխող կուսակցությունը նշում է, որ Զուրաբիշվիլին, որը նախագահ է դարձել «Վրացական երազանքի» աջակցության շնորհիվ, այժմ միացել է արմատական ընդդիմությանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
Արդարադատության նախարարը հրաժարական է տվել
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ...
Դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ իշխանությունները լիովին երաշխավորում են իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տե...