Ֆրանսիայում դանակահարվել է Ալիևի ընդդիմախոսը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին ահաբեկչություն է իրականացրել իր ընդդիմախոսի դեմ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ընդդիմադիր բլոգեր Սուլեյման Սուլեյմանլին։
Մի քանի ժամ առաջ դանակահարվել է Ֆրանսիայում բնակվող իրավապաշտպան, Ալիևի ռեժիմի թշնամիներից մեկը՝ Վիդադի Իսկենդերլին։ Երեք հոգի ներխուժել են նրա տուն, կոտրել ապակիները և առնվազն չորս անգամ դանակահարել նրան։ Վիդադիի առողջական վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է։
«Ահաբեկիչ Ալիեւի հանցագործությունները Եվրոպայում շարունակվում են, Ալիեւի ռեժիմի դեմ պայքարելը հեշտ չէ։ Վաղը նույն ահաբեկչությունը կարող է իրականացվել իմ դեմ։
Պետք է ընդգծեմ, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը կոչ էր արել սպանել Եվրոպայում ապրող և Ալիևի ռեժիմին ընդդիմացող ադրբեջանցիներին»,- գրել է բլոգերը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
Արդարադատության նախարարը հրաժարական է տվել
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սոցցանցի իր էջում գրում է․«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ս...
Հայկական կողմը պատրաստ է․ Կոստանյանի հարցազրույցը՝ թուրքական ԶԼՄ-ին
Հայկական կողմն ուրախ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, սակայն կարծում է, որ շատ ավել...